News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի համար Ավետիսյանների ընտանիքի սպանությունից 1 տարի անց գործի հետ կապված մի շարք չպարզաբանված հարցեր կան:

Այսօր՝ հունվարի 12-ին, Ավետիսյանների մահվան 1-ին տարելիցի օրը լրագրողների հետ զրույցում Բալասանյանը հույս հայտնեց, որ դատավարությունը կտա բոլորին հուզող այդ հարցերի պատասխանները:

«Օրինակ, ո՞նց կարող էին հարեւանները չլսել կրակոցների ձայները, կամ ո՞նց կարող էին բոլորն իրենց անկողիններում մնային, երբ մեկ մարդ հերթով սպանում էր ընտանիքի անդամներին: Ո՞նց կարող է երիտասարդ մարդը տեղից չշարժվել»,-ասաց Բալասանյանը՝ նշելով, որ այս հարցերն իր մոտ կասկածներ է թողել, որոնց մասին նա խոսել է նաեւ Գյումրի այցելած ՌԴ Պետդումայի պատգամավորների հետ:

Լրագրողի ճշտող հարցին՝ արդյոք քաղաքապետը կասկածներ ունի, որ սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը միայնակ չի գործել, Բալասանյանը խուսափեց ուղիղ պատասխան տալ, միայն ասաց, որ իր մոտ կասկածներ կան, սակայն գնահատականը պետք է տա դատարանը:

Ինչ վերաբերում է Պերմյակովի դատավարությունը Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում անցկացնելուն, Բալասանյանը նշեց, որ այդտեղ խնդիր չի տեսնում՝ վստահություն հայտնելով, որ ռազմաբազայում ստեղծվել են բոլոր պայմանները պատշաճ դատավարություն անցկացնելու համար:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում Ավետիսյանների հարազատների ծրագրերին՝ բոյկոտել դատական հաջորդ նիստը, այն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան տեղափոխելու պահանջով, Բալասանյան ասաց, որ դա «իրենց գործն է, իրենց որոշելիքը»:

Նշենք, որ ժամը 13:00-ին Գյումրիի քաղաքային գերեզմանատանը տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ, որին բացի Ավետիսյանների հարազատներից մասնակցում էին մեծ թվով գյումրեցիներ, ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Նաիրա Զոհրաբյան, Սուքիաս Ավետիսյանը, Արման Սահակյանը, ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ժամը 17:30-ին, Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի կունենա ժամերգություն և մոմավառություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Հայկական կողմը դեկտեմբերի 18-ին սկսել է դատավարությունը: Նիստերը, սակայն, տեղի են ունենում ռուսական ռազմաբազայի տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ