News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

1990թ. հունվարի 13-ին՝ ուղիղ 26 տարի առաջ, Ադրբեջանի մայրաքաղաքում սկսվեցին բնիկ հայ բնակչության զանգվածային ջարդերը։ Ադրբեջանի ազգային ճակատի՝ իշխանության ձգտող մի քանի հազար վայրենի կողմնակիցներ Բաքվում ազգային հողի վրա զանգվածային ջարդեր կազմակերպեցին։

Ջարդերը սկսվելու պահին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը՝ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Աբդուռահման Վեզիրովի գլխավորությամբ, գրեթե ամբողջովին կորցրել էր իրավիճակի հսկողությունը։ Կրակին յուղ էր լցնում նաեւ Նախիջեւանի կլանը, որի ղեկավար Հեյդար Ալիեը, գտնվելով Մոսկվայում, ամեն կերպ պաշտպանում էր ջարդերը՝ հանրապետության ղեկավարությանը վարկաբեկելու եւ իր վերադարձի համար հող նախապատրաստելու համար։

Իր դաժանությամբ նախադեպը չունեցող հայկական ջարդերը սկսվելու պահին Բաքվում տեղակայված խորհրդային զինվորական ստորաբաժանումներն ամբողջովին արգելափակված էին մնացել Սալյանսկի զորանոցներում։ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը պաշտոնապես ընդունել է այն փաստը, որ ջարդերն իրականացվել են ազգային հողի վրա։ Ադրբեջանի ԽՍՀ գլխավոր թերթը՝ «Բաքվի աշխատավորը» 1990թ. հունվարի 15-ին լույս տեսած համարի առաջին էջում հրապարակեց ջարդերի առաջին օրերի (հունվարի 13-14) մասին պաշտոնական հայտարարություն, որը ստորագրել էին բոլոր երեք պաշտոնատար անձինք՝ Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Աբդուռահման Վեզիրովը, Գերագույն խորհրդի Պրեզիդիումի նախագահ Էլմիրա Քաֆարովան եւ Նախարարների խորհրդի ղեկավար Այազ Մութալիբովը։ Հայտարարության մեջ խոստովանում են, որ ջարդերի զոհերը «գերազանցապես եղել են հայեր», ինչը հաստատում է այդ օրերին Բաքվում տեղի ունեցող ողբերգական դեպքերի էթնիկ բնույթը։ Սակայն Բաքվի ողբերգական իրադարձությունների տրամաբանությունը չի տեղավորվում ժամանակակից Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի «տրամաբանության» մեջ, որն ամբողջովին իր  տակ է վերցրել Ալիեւների կլանը։  

Հայաստանում այսօր սգում են զոհերի եւ հաշմվածների համար։ Իսկ Ադրբեջանում կամ չեն հիշում նրանց կամ հատկապես պետությանը ենթակա լրատվամիջոցներով ցինիկ եւ ակնհայտ կեղծիք են տարածում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ