News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Գյումրիում 1 տարի առաջ սպանված Ավետիսյանների հարազատները պահանջում են, որ սպանության գործով նիստերն անցկացվեն նորմալ պայմաններում: Այսօր՝ հունվարի 16-ին, նրանք հենց այս պահանջով են հավաքվել Գյումրիի կենտրոնական հրապարակում:

«Մենք որոշեցինք մասնակցել դատական նիստերին՝ անկախ նրանից, թե որտեղ են դրանք տեղի ունենում: Թող մեզ ապահովեն նորմալ պայմաններ, որ մենք կարողանանք էդ Պերմյակով կոչվածի ձայնը լսել, հասկանանք՝ ինչ է խոսում: Մենք անգամ չենք հասկանում, թե դատական նիստը երբ է սկսվում եւ ավարտվում, ոչ նստելու, ոչ էլ կանգնելու տեղ ունենք: Մեր փաստաբանները երկուշաբթի օրը դատական նիստին այս պահանջով միջնորդություն կներկայացնեն»,- լրագրողներին ասաց սպանված Ավետիսյանների հարազատներից Ռիտա Պետրոսյանը:

Ավետիսյանների հարազատների բողոքի ակցիային միացել են նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները: Տարածքը հսկում են ոստիկանները:

Նշենք, որ դեկտեմբերի 18-ին կայացած առաջին դատական նիստից հետո փաստաբանները դահլիճի պայմանները որակեցին «անմարդկային»: Հիշեցնենք, որ այդ օրը տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներից եւ փաստաբաններից մի քանիսի համար նստարաններ չկային, դատավորը ստիպված ընդմիջեց նիստը՝ այս հարցը լուծելու համար: Նիստի ամբողջ ընթացքում նրանք դժգոհեցին պայմաններից, իսկ հետո էլ հարազատները հայտարարեցին, որ կբոյկոտեն նիստերը, եթե դրանք շարունակվեն անցկացվել ռազմաբազայի տարածքում:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի փոխանցմամբ՝ երկրորդ դատական նիստը՝ հունվարի 18-ին, նույնպես կանցկացվի ռազմաբազայի տարածքում՝ նույն դահլիճում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Հայկական կողմը դեկտեմբերի 18-ին սկսել է դատավարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ