News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրաքում եւ Սիրիայում ասորիների նկատմամբ տեղի է ունենում ցեղասպանություն: Այս մասին այսօր` հունվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Անահիտ Խոսրոեւան: Նրա խոսքով, 2015թ. Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչներն ավելի ակտիվ են գործել` ունենալով մեծ տերությունների աջակցությունը, այդ թվում նաեւ Թուրքիայի:

«Հատուկ քաղաքականություն է տարվում ասորիներին վերացնելու ուղղությամբ: Պետությունները իրենց շահերից ելնելով կուլ են տալիս այն ցեղասպանությունը, որը տեղի է ունենում ասորիների նկատմամբ: Մերձավոր Արեւելքից ասորի գաղթականների հոսքը շարունակվում է, 500 ասորի պատանդ կար իսլամիստների մոտ, որոշներին սպանեցին, որոշները փրկվեցին, իսկ 150 հոգին դեռ պատանդ են մնում նրանց մոտ: Ամեն մի պատանդի համար 100.000 դոլար են ուզում, եւ վերջերս  կարողացան քսանհինգ պատանդ ազատել»,-ասաց Անահիտ Խոսրոեւան:

Նրա խոսքով, Եվրոպական պետությունները վաղուց  հասկացել են, որ սա քաղաքականություն է ասորի ժողովրդին բնաջնջելու ուղղությամբ,  բայց ոչինչ չեն ձեռնարկում այն կանխելու համար:

«ԱՄՆ-ն չի ճանաչում ասորի ժողովրդի նկատմամբ տեղի ունեցողը որպես ասորիների ցեղասպանություն, մինչ դեռ եզդի ժողովրդի նկատմամբ տեղի ունեցողն անվանեց ցեղասպանություն: Ես ասել եմ ու էլի եմ ասում, որ եզդիների նկատմամբ տեղի ունեցողը դասական ցեղասպանության օրինակ է, բայց ասորիների նկատմամբ նույնպես նույնն է արվում: Նախորդ տարվա ընթացքում 100. հազար մուսուլմաններ ստացել են ԱՄՆ մտնելու վիզա, սակայն քրիստոնյա ասորիներին չի թույլատրվում ԱՄՆ մտնել»,-ասաց նա:

Անահիտ Խոսրոեւան նշեց, որ քուրդ եւ ասորի ժողովրդի միջեւ կա լարվածություն, ասորիների եւ քրդերի պաշտպանական ջոկատների միջեւ տեղի են ունենում բախումներ, քանի որ քրդերը ցանկանում են իրենց ենթարկեցնել ասորիներին:

«Ղամիշլիում ասորիների եւ քրդերի պաշտպանական ջոկատների միջեւ տեղի են ունենում բախումներ, խնդիր կա, քանի որ քրդերը դոմինանտ լինելու պահանջ են դնում, ուզում են, որ ասորիներն իրենց ենթարկվեն: Սակայն, քրդերը պետք է մտածեն, հասկանան, որ ընդհանուր վտանգ կա, թշնամի կա եւ պետք է պայքարել այդ թշնամու դեմ եւ ոչ թե բախումներ հրահրեն ասորիների հետ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ