News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Երզնկայում 1800-ականներին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին գանձ որոնողների գործողությունների հետեւանքով վերածվել է ավերակների։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, երկար տարիներ բախտի քմահաճույքին մնացած եկեղեցին վերջին օրերին գանձ որոնողների այցելության վայր է դարձել։ Մեծ վնասների ենթարկված շինության պահպանությանն ուղղված անվտանգության ոչ մի քայլ չի իրականացվել։ Միայն ժանդարմերիայի կողմից եկեղեցու դռանը փական է տեղադրվել։ Գանձ որոնողների գործողությունների հետ կապված հետաքննություն չի սկսել։ Երզնկայի Դեղիրմենքյոյի բնակիչներից Թոլգա Գյուռունը կապ է հաստատել «Ակոս»-ի  հետ եւ պատմել եկեղեցու վիճակի մասին։

Եկեղեցին օրակարգում հայտնվել էր հինգ տարի առաջ, երբ եկեղեցու սրբապատկերները գողացվել էին։ Թոլգա Գյուռունը, ով զբաղվում է եկեղեցու պահպանության հարցով, հայտնել է, որ եթե անվտանգության միջոցառումներ չիրականացվեն, ապա նույնը կրկնվելու է։ Նա նշել է, թե վերջին շրջանում գանձ որոնողների հետաքրքրության կենտրոնում հայտնված եկեղեցու դռանը ժանդարմերիան փական է դրել, սակայն սա գանձ որոնողներին չի վախեցնելու և արգելք չի հանդիսանալու։

Նշվում է, որ քաղաքի կենտրոնից 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվելու էր Երզնկայի նահանգապետարանի կողմից։ Սակայն նահանգապետի փոփոխությունից հետո դրան ուղղված ոչ մի քայլ չի իրականացվում։ Հետազոտության ընթացքում պարզվել էր, որ եկեղեցու երկրորդ հարկում փլուզում կա, սակայն վերանորոգման աշխատանքներից հետո եկեղեցու ընդհանուր շինությունը կարող էր նախկին տեսքն ունենալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ևս մեկ հայկական եկեղեցի է հանվել վաճառքի
Սրբատաշ քարերով կառուցված հայկական եկեղեցու ներքին և արտաքին պատերին փորագրված են խաչի պատկերներ...
Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է (ֆոտո)
Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է...
Կարո Փայլանը ահազանգել է ոչնչացվող հայկական եկեղեցու մասին (ֆոտո)
Այս վանքի ոչնչացումից ի՞նչ օգուտ եք ուզում ստանալ...
Թուրքերը հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել արվեստի կենտրոնի
Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ․ օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի հետևանքով...
Դիարբեքիրի վերանորոգված Սուրբ Կիրակոսում առաջին պատարագը կմատուցվի մայիսի 8-ին
Եկեղեցու պաշտոնական վերաբացումը կկայանա մայիսի 7-ին, ժամը 16։00-ին…
Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին գանձագողերի պատճառով փլուզման վտանգի տակ է (ֆոտո)
Քուրթօղլուի թաղապետ Ահմեդ Գեդիկը նշել է, թե եկեղեցու այս վիճակը անհանգստացնում է նաեւ բուրսացիներին...
Ամենաշատ