News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վանի Աղթամար կղզու Ս.Խաչ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու հետ կապված, վերջին օրերին թուրքական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե Վանի գործարարները նախատեսում են անձամբ լուծել  խաչի հետ կապված խնդիրը` իրենց ուժերով խաչը տանելով կղզի եւ հատուկ սարքավորումներով տեղադրել:  Այս խոսակցությունների հետքերով, NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Թուրքիայի ճամփորդական ընկերությունների միության (TURSAB) Վանի նահանգային կառույցի նախագահ Աբդուլլահ Թունչդեմիրի հետ:

Մեր այն հարցին, թե իրականում նախատեսվա՞ծ են որեւէ աշխատանքներ խաչը մինչեւ պատարագ տեղադրելու հետ կապված, Թունչդեմիրը պատասխանեց. «Գիտեք, կարեւորը այն է, որը խաչ տեղադրելու թույլտվությունը արդեն կա: Հնարավոր է հասցնենք մինչ պատարագ, հնարավոր է` ոչ: Սակայն, խաչը անպայման տեղադրվելու է: Խնդրում եմ, դա մեծ հարց մի դարձրեք: Մենք զբաղվում ենք այդ հարցով, հանդիպումներ ենք ունենում քննարկումներ ենք կազմակերպում, աշխատում ենք խաչը տեղադրել մինչ պատարագ, սակայն վերջնական որոշումը կախված է նահանգապետից»: Աբդուլլահ Թունչդեմիրը իր խոսքում նշեց, թե ամեն ինչ միանգամից դժվար է անել: «Աղթամարը վերանորոգվեց, բացվեց պատարագի համար ու խաչն էլ անպայման կտեղադրվի: Պետական գործընթացը մի քիչ դանդաղ է ընթանում, բայց ընթանում է: Խնդրում եմ, միայն լավը գրեք: Եթե հնարավոր եղավ, մինչեւ պատարագ կտեղադրենք: Մենք ուզում ենք ամեն ինչ լավ լինի, բարեկամության եւ հանդուրժողականության մթնոլորտում լինի»-նշեց Թունչդեմիրը`վերջում կրկին խնդրելով, որ գրենք միայն լավը:

Նշենք, որ Վանի նահանգապետի կարգադրությամբ, արդեն Աղթամարում սկսվել են կահավորման աշխատանքները:  Կղզում լրատվամիջոցների հանգիստ աշխատանքի համար հատուկ վրան են պատրաստել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ