News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


«Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված շրջաններում բռնության աճը» զեկույցի հեղինակը բառ առ բառ կրկնում է Բաքվի դիրքորոշումը։ Այս մասին հունվարի 26-ին՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ելույթ ունենալիս, ասել է հայ պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նա նշել է, որ զեկույցում նշված է, թե ով է մեղավոր հրադադարի ռեժիմի խախտման համար։ «Այդ թվում՝ ականանետների եւ հրետանու օգտագործման համար, որոնք, ի միջի այլոց, արտադրվել են Թուրքիայում։ Չի նշվում, թե ում է շահավետ լարվածության եւ ոչ թե խաղաղության պահպանումը։ Հայաստանը, թե Ադրբեջանն է մշտապես հրաժարվում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելուց»,- հարցադրում է արել Արմեն Ռուստամյանը։

Ուոլթերի զեկույցի համաձայն՝ միակ մեղավորը Հայաստանն է։ «Դա ցինիզմ է։ Զեկուցողը անգամ չի բարեհաճել այցելել Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ՝ չնայած նրան հրավիրել են։ Զեկույցի հեղինակը ոչ միայն դուրս է եկել իր իրավասությունների շրջանակներից, այլ կրկնում է ադրբեջանական իշխանությունների քարոզչական հայտարարությունները»,- ասել է Ռուստամյանը։

Նա նշել է, որ Ուոլթերի զեկույցը ամբողջովին կեղծված տեքստ է։ «Դա ուղղակի Հայաստանի նկատմամաբ մեղադրական վճիռ է։ Մենք Մեջլիսում չենք նստած։ Զեկույցի ընդունումն անթույլատրելի է»,- ասել է Արմեն Ռուստամյանը։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում այսօր՝ հունվարի 26-ին, չընդունվեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցը։

Եվրոպայի միավորված ձախերի, սոցիալիստների ու Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները դեմ են արտահայտվել հակահայկական զեկույցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ