News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Համաշխարհային շուկայում պղնձի եւ մոլիբդենի գների անկումն իսկապես անհանգստացնող է: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է նախարար Երվանդ Զախարյանը:

Նրա խոսքով՝ հանքահումքային ապրանքների միջազգային շուկաներում վերջին շրջանում արձանագրվող դրսեւորումները լուրջ դժվարություններ են ստեղծել նաեւ ոլորտի հայաստանյան ընկերությունների համար։

Խորհրդակցությանը մասնակցել են հանքարդյունաբերության ոլորտում գործող մի շարք ընկերությունների եւ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Զախարյանը նշել է, որ անհրաժեշտ է համախմբել ջանքերը՝ իրավիճակից ելքեր գտնելու եւ ոլորտի ընկերությունների մոտ առաջացած դժվարությունները համատեղ ուժերով հաղթահարելու համար։ Առավել եւս, որ տնտեսության այս ճյուղն ունի նաեւ կարեւոր սոցիալական նշանակություն։ Այն ապահովում է մի քանի հազար աշխատատեղ, որոնց կրճատումն, առկա սոցիալական պայմաններում, անթույլատրելի է։

Փաստելով արտաքին շուկաներում ձեւավորված գների պայմաններում առաջացած դժվարությունները՝ խորհրդակցությանը մասնակցող ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները, ինչպես նաեւ այն առաջարկությունները, որոնք կարող են մեղմել գների անկման ազդեցությունը։ Դրանք վերաբերում էին ինչպես օրենսդրական փոփոխություններին, այնպես էլ ֆինանսական հնարավոր աջակցության տրամադրմանը։ 

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Ե. Զախարյանը տեղեկացրեց, որ բարձրացված հարցերը կարճ ժամանակահատվածում կքննարկվեն շահագրգիռ նախարարությունների հետ եւ դրանց հիման վրա առաջարկություններ կներկայացվեն կառավարությանը՝ խնդիրներին լուծումներ տալու նպատակով։ Ստեղծված իրավիճակում նախարարը միաժամանակ կարեւորեց ընկերություններում աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսանյանի «Մոբայլ Սենթրը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ...
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
Ամենաշատ