News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ձեւաչափն է։ Այս մասին հունվարի 26-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ելույթ ունենալիս ասել է շվեդ պատգամավոր, Եվրոպական միացյալ ձախեր քաղաքական խմբի անդամ Լոտա Ֆորնավրե Ջոնսոնը։

Նրա համոզմամբ պետք է հաշվի առնել հակամարտության բոլոր կողմերի դիրքորոշումը։ «Բայց մենք տեսնում ենք, որ զեկուցողներն այցելել են միայն Ադրբեջան եւ չեն եղել ո՛չ Լեռնային Ղարաբաղում, ո՛չ Հայաստանում։ Մենք տեսել ենք, թե ինչպես է ինտենսիվանում հակամարտությունը։ Երկու կողմից էլ զոհեր են եղել այդ թվում խաղաղ բնակչության շրջանում»,- հիշեցրել է Ջոնսոնը՝ առաջարկելով զեկույցը վերադարձնել ԵԽԽՎ քաղաքական եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովին։ Պատգամավորը խորհուրդ է տվել առհասարակ չընդունել զեկույցը։

Սոցիալիստների խմբի ֆրանսիացի պատգամավոր, ԵԽԽՎ փոխնախագահ Ռենե Ռուկեի խոսքով՝ անհրաժեշտ է հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ «Հակամարտող կողմերի նկատմամաբ պետք է չեզոքություն ապահովել։ Իրականում զեկույցները չեն բավարարում այս պայմաններից ոչ մեկը»,- ընդգծել է Ռենե Ռուկեն։

Ավելի վաղ ԵԽԽՎ–ն քվեարկությամբ մերժել էր բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» թեմայով զեկույցը,  սակայն ընդունել էր բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ