News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում 2014թ. հոկտեմբերի 25-ին մահացած հղի Անի Դավթյանի գործով կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը ստացվել է:

NEWS.am-ի թղթակցին Անի Դավթյանի մայրը՝ Ալվարդ Խաչատրյանը, որը գործով տուժողի իրավահաջորդն է, հայտնեց, որ ըստ եզրակացության, հիվանդանոցում դստեր վիճակը ճիշտ չեն գնահատել:

«Այդ եզրակացության համաձայն՝ բժշկական օգնությունը կատարվել է ոչ համապատասխան: Ծննդալուծում է կատարվել, ինչից առաջացել է արնահոսություն: Այդ պահին պետք էր կատարել միջամտություն, մինչդեռ չկատարելու դեպքում տեղի է ունեցել շարունակական արնահոսություն, որից հետո բժիշկը պետք է հեռացներ արգանդի պարանոցը: Եզրակացության համաձայն՝ վիրահատությունից հետո պետք է կատարվեր ինտենսիվ թերապեւտիկ միջոցառումներ, որը չի արվել»,- ասաց Ալվարդ Խաչատրյանը:

Կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության համաձայն, միայն անեսթեզիոլոգ Գարիկ Այվազյանի գործողություններն են արվել ճիշտ:

Հիշեցնենք, որ Անի Դավթյանի հարազատները բժիշկներին են մեղադրում կատարվածի մեջ:

Նշենք, որ ըստ ՔԿ հաղորդագրության, դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության` Անի Դավթյանի մահվան պատճառ է հանդիսացել ներանոթային տարածուն մակարդման ախտանիշը, գլխուղեղի եւ թոքերի այտուցը, որը պայմանավորված է 23-24 շաբաթական հղիությամբ բարդացած մանկաբարձական անամնեզով, նորմալ տեղակայված ընկերքի վաղաժամ շերտազատմամբ, արգանդի պարանոցային հատվածի պատռվածքներով, հյուսվածքների բազմաթիվ ներծծող խոշորօջախային արնազեղումներով, ներքին օրգանների սակավարյունությամբ:

Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության համաձայն, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում Անի Դավթյանի ինչպես հղիության վերաբերյալ տրված ախտորոշումը, այնպես էլ հետծննդյան շրջանում եղել է ճիշտ: Ձեռնարկված բուժմիջոցառումները եղել են դրված ախտորոշումներին համապատասխան եւ ճիշտ: Հետծննդյան շրջանում տեղ գտած բարդությունների պայմաններում Անի Դավթյանի կյանքը փրկելու համար «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ձեռնարկվել են անհրաժեշտ հնարավոր բուժմիջոցառումներ, որոնց արդյունքում սակայն կյանքը փրկել չի հաջողվել:

Քրեական գործով տուժողի իրավահաջորդ Ալվարդ Խաչատրյանը, սակայն, Ա. Դավթյանի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն եզրակացությունը համարել է չհիմնավորված ու չպարզաբանված եւ միջնորդություն էր ներկայացրել կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ Անի Դավթյանը հիվանդանոց է տեղափոխվել 2014թ. հոկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ի սահմաններում, պտղաջրերի էմբոլիա ախտորոշմամբ, մահացել հաջորդ օրը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 22:05-ի սահմաններում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ