News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արդեն տասը տարուց ավելի է՝ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հայտարարված է գերակա ճյուղ, սակայն որեւէ լուրջ փոփոխություններ չեն կատարվում, իսկ  հարեւան երկրներում արդեն գործում են կամ շուտով կսկսեն գործել լուրջ հարկային եւ այլ տիպի արտոնություններ ինովացիոն, գիտահետազոտական եւ ինֆորմացիոն տեխնոլոգիանների համար։  Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Նրա խոսքով՝ հայաստանյան տեխնոլոգիական ոլորտում լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ, այլապես Հայաստանում առկա տեխնոլոգիական ներուժը կփոշիանա՝ տեխնոլոգիական ընկերություններն ու երիտասարդները կգնան հարեւան երկրներ, ուր կկարողանան առավել լավ պայմաններով եւ ոչ խիստ հարկային բեռի պայմաններում աշխատել։

«Հայաստանում որեւէ արտոնություն չկա. եւ ձեռներեցության նկատմամբ, եւ փոքր ու միջին տեխնոլոգիական ինովացիոն ձեռնարկությունների նկատմամբ այստեղ լուրջ ճնշում է գործադրվում։ Եվ շատ հնարավոր է, որ Վրաստանը, Ռուսաստանը եւ այլ երկրներ այդ կադրերին փոշեծծիչի նման քաշեն իրենց մոտ, իսկ արդյունքում՝ կադրերի արտահոսք կլինի եւ մեր ունեցած պոտենցիալը պարզապես կվերանա»,-ասաց Կ. Վարդանյանը։
Ինչ վերաբերում է ՏՏ ոլորտը Հայաստանում տնտեսության գերակա ճյուղ հայտարարելուն, ապա, ըստ Կ. Վարդանյանի՝ դա ընդամենը PR-ի նպատակ ունի, քանի որ եղած ծրագրերը բավարար չեն զարգացում ապահովելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ