News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ընդունած Միլիցա Մարկովիչի հակահայկական զեկույցը հայկական կողմի համար ոչ մի մահացու բան չի պարունակում։ Այս մասին հունվարի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչ հետեւանքներ կունենա այդ զեկույցը։

Նրա խոսքով՝ դրա ընդունման փաստն իհարկե տհաճ է, քանի որ նրանում սխալ դրույթներ կան, որոնք վնաս են հասցնում ոչ միայն Հայաստանին, այլեւ ողջ բանակցային գործընթացին։ «Ի՞նչ է ցանկանում Ադրբեջանը։ Ադրբեջանը ոչ թե ջուր է ուզում, այլ հսկողություն։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները բազմիցս Ադրբեջանին առաջարկել են քննարկել եւ համաձայնության գալ Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսների օգտագործման հարցում, սակայն Բաքուն պատասխանել է, որ չի ուզում խոսել «անջատողականների» հետ, իսկ հետո էլ բողոքել է միջազգային մարմիններին»,- նշել է Մեհրաբյանը։

Փորձագետը հավելել է, որ անհրաժեշտ է աշխատել համապատասխան խմբի հետ, որը կայցելի Լեռնային Ղարաբաղ եւ նրանց պարապես ներկայացնել ճշմարտությունն այն մասին, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է այդ հումանիտար-տեխնիկական հարցով բանակցել ղարաբաղյան կողմի հետ։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ–ն հունվարի 26-ին քվեարկությամբ մերժել էր բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» թեմայով զեկույցը,  սակայն ընդունել էր բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ