News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

2015թ. ծնելիության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Երեւան քաղաքում` 14.9 տոկոս: Այս մասին այսօր` հունվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նրա խոսքով, ծնելիության համեմատաբար բարձր ցուցանիշներ արձանագրվել են նաեւ Արարատի, Շիրակի եւ կոտայքի մարզերում:

Ծնելիության ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Սյունիքի մարզում` 10.2 տոկոս:

Կարինե Կույումջյանը նշեց, որ 2015թ. մահացության 27835 մահվան դեպք է արձանագրվել, 2014 թ. համեմատությամբ մահվան դեպքերն ավելացել են 0.4 տոկոսով: Մահացության դեպքերի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Լոռու մարզում` 12.5 տոկոս, Տավուշի, Շիրակի եւ Վայոց ձորի մարզում, իսկ մահացության ամենացածր ցուցանիշը արձանագրվել է Գեղարքունիքի մարզում: Կարիեն Կոյումջյանը նշեց, որ 0-1 տարեկան մահվան դեպքերում արձանագրվել 1.6 տոկոսով նվազում: Գրանցվել է 370 դեպք` 2014թ. համեմատ 6 դեպքով քիչ: Նվազում է արձանագրվել նաեւ 1-4 տարեկան երեխաների մահվան դեպքերում` 435 դեպք` նախորդ տարվա 445 դեպքի համեմատ: Մահվան պատճառներում գերակշռել են արյան շրջանառության պատճառով առաջացած մահվան դեպքերը, չարորակ նորագոյացություններից, արտաքին պատճառներից, շնչառական օրգաններից ու մարսողական օրգաններից:

Կենդանի ծնվածների ցուցանիշը 2015թ. ընթացքում կազմել է 41.815 եւ 2014թ. համեմատ ցուցանիշը 2 տոկոսով նվազել է: Համեմատած նախորդ տարվա հետ 0.4 տոկոսով նվազել է:

2016թ. հունվարի 1-ի դրությամբ  մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2. 998 600 մարդ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է 12.000-ով: Նվազումը արձանագրվել է բնակչության միգրացիայի եւ բնական շարժի տարբերության արդյունքում:

Բնական հավելաճի ցուցանիշը կազմել է 13980 մարդ, նախորդ տարվա համեմատ նվազում է արձանագրել` նվազել են  ծնելիության ցուցանիշները, իսկ մահացության դեպքերն ավելացել են: Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Երեւանում եւ Կոտայքի մարզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ