News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին մեղադրել է կրոնական խտրականության մեջ։

Մեկնաբանելով ԵԽԽՎ-ում քվեարկության արդյունքներն եւ դրան նախորդած միջնորդների կոչը՝ Ալիեւը նշել է. «Շատ եմ ցավում, որ Մինսկի խմբի համանախագահները, որոնք պետք է զբաղվեն այդ հարցով, ձգտում են ոչ թե կարգավորման, այլ հակամարտության սառեցման։ Նրանց այսօրվա գործունեությունը բացարձակապես անիմաստ է։ Նրանք ոչ միայն Հայաստանի վրա ճնշում չեն գործադրում, այլ նաեւ պաշտպանում են նրան հնարավոր խնդիրներից։  Տեսեք, թե ինչի հանգեցրեց նրանց սադրիչ գործունեությունը ԵԽԽՎ վերջին լսումների ժամանակ։ Ու՞մ տեղն են նրանք իրենց դրել։ Այսինքն՝ պետք է ճնշում գործադրեն բոլոր միջազգային կազմակերպությունների վրա՞։ Հրամաններ տան բոլոր միջազգային կազմակերպությունների՞ն։ Եվրոպայի խորհուրդը միջազգային կազմակերպություն է։ Իհարկե այնտեղ տարբեր մարդիկ կան։ Կան հակաադրբեջանական դիրքորոշում ունեցող մարդիկ, կան շատ իսլամաֆոբներ։ Կան այնպիսիք, որոնք համերաշխ են Հայաստանի հետ եւ կապված են հայկական լոբբիին։ Ես կազմակերպության անդամ եմ եղել եւ գիտեմ դա։ Բայց այդ կազմակերպությունն այսօր այդ հարցը դրել է օրակարգում։ Մինսկի խմբի համանախագահները նրանց վրա ճնշում են գործադրում, որպեսզի հարցը չքննարկվի։ Հենց այդ սադրիչ գործունեության պատճառով էլ մեզ չբավականացրեց 4 ձայն՝ բանաձեւն ընդունելու համար։

Ես ասել եմ եւ ասում եմ նրանց երեսին։ Այսօր այդ մասին բացահայտ եմ ասում, որպեսզի իմանա նաեւ հասարակությունը։ Նրանք ամենամեծ դերակատարումն ունեն նրանում, որ  հարցը չի լուծվում։ Ինչու՞։ Որովհետեւ երկակի չափանիշներ են կիրառում։ Ի՞նչն է պատճառը։ Հարցնում ես, իսկ պատասխան չկա։ Դա նույնպես յուրօրինակ մարտավարություն է։ Երբ հարցն իրենց դուր չի գալիս, չեն պատասխանում։ Բայց մենք գիտենք պատասխանը։ Մենք մուսուլման ենք, այդ պատճառով էլ մեզ վերաբերում են երկակի չափանիշներով։ Հատկապես հիմա, երբ Եվրոպայում իսլամաֆոբիան հասել է իր գագաթնակետին»,- ասել է Ալիեւը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ