News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թեհրանում Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի վարած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հնդկաստանը Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով ու Սեւ ծովով Եվրոպային կապող միջազգային տրանսպորտային ուղու ստեղծման վերաբերյալ, հաղորդում է «Ազատությունը»: 

Ռադիոկայանի հետ զրույցում Բեգլարյանը նշել է, թե իրենց հաշվարկով՝ այս ուղին ավելի էժան է լինելու, քան Ադրբեջանով եւ Թուրքիայով անցնող ուղիներն են. «Իրանով անցնող բոլոր բեռները, որոնք գնալու են Եվրոպա կամ Ռուսաստան, փորձելու ենք մեքենայով ապրանքը բերել մինչեւ Երասխ, Երասխից գնացքներով Փոթի, արդեն Փոթիից նավով դուրս գանք Եվրոպա»:

Ըստ նախարարի, Հայաստանի տարածքով այդ ուղու անցնելը ապահովելու համար այս տարի մեկնարկելու է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու Սյունիքի ու Վայոց ձորի հատվածների շինարարությունը: Ավտոմայրուղու այդ հատվածը Ագարակը կկապի Երասխ երկաթուղային կայարանին, որը երկաթուղային կապ ունի Վրաստանի սեւծովյան նավահանգիստների հետ․ «Մենք այս տարի մեծ ուժ ենք ներդնելու (Հյուսիս - Հարավ ավտոմայրուղու) Հարավի կողմը: Հարավից եթե կարողանանք հասցնենք Քաջարան․․․ ամենադժվար մասը Ագարակից Քաջարան է: Մենք բավականին շատ այդտեղ ենք կարողանում ժամանակ եւ ճանապարհը ավելի արագացնենք, եւ Քաջարանից Սիսիան վաթսուն կիլոմետր շահում ենք: Մենք այս տարի որ սկսենք աշխատանքները Ագարակից, իրանք կհասկանան, որ իրականում մեր այլընտրանքային ճանապարհն ավելի լավն է»:

«Մենք պայմանավորվեցինք, որպեսզի երկու կանտեյներներ Բոմբեյից բերենք՝ Իրանով, Պարսից ծոցով, Հայաստանով հասցնենք Սեւ ծով եւ այնտեղից Եվրոպա՝ որեւէ եվրոպական քաղաք, կոնկրետ ֆիքսենք գինը», - փոխանցել է Գագիկ Բեգլարյանը՝ հավելելով, որ պայմանավորվել են նաեւ երկու մեքենա Հայաստանից Իրանի տարածքով ուղարկել Իրաք՝ ճշգրտելու տարանցման գինը, որպեսզի այդ ուղին եւս կարողանան գործարկել:

Նախարարի խոսքով, իրանական կողմին ներկայացվել է երկու երկրները կապող երկաթգծի նոր ուղի՝ Մեղրի - Վայոց ձոր - Սեւան տարբերակի փոխարեն՝ Մեղրի - Վայոց ձոր - Երասխ: Նրա փոխանցմամբ, հաջորդ շաբաթ Երեւան են ժամանելու իրանցի մասնագետները՝ ուսումնասիրելու նոր տարբերակը․ «Հնարավոր է, սա ավելի կարճ լինի եւ ավելի արագ կառուցելու լինի ապագայում: Իրանական կողմը շահագրգռվածություն ցուցաբերեց նոր երկաթգծի տեխնիկական ուսումնասիրության եւ վերջնական նախագծերի հարցում մասնակցություն ունենա եւ մեզ օգնի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Ամենաշատ