News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ում ներկայացված զեկույցների հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը ոչ ոքի համար անակնկալ չէր։ Այս մասին փետրվարի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նախարարը հիշեցրել է, որ ՄԽ-ն միջազգային հանրության կողմից ճանաչված միակ ձեւաչափն է։ «Համանախագահները բազմիցս արտահայտել են իրենց դիրքորոշումը, որի համաձայն՝ բանակցություններն այլ ձեւաչափի տեղափոխելը կարող է ոչ միայն չնպաստել, այլ նաեւ վնաս հասցնել կարգավորման գործընթացին։ Նման հայտարարություն էր արվել նաեւ ԵԽԽՎ նիստից առաջ»,- հիշեցրել է նախարարը։

Նալբանդյանի խոսքով՝ Ադրբեջանի արձագանքը նույնպես անսպասելի չէր, քանի որ առաջին հերթին այդ հայտարարությունն ուղղված էր նրան։ «Չէ՞ որ նրանք փորձում են փոխել ձեւաչափը։ Հայաստանը բազմիցս ասել է նույնը, ինչ ասում են համանախագահները։ Մեր դիրքորոշումները համընկնում են»,- հայտարարել է արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ ընդունած զեկույցը տեխնիկական բնույթ է կրում եւ ի սկզբանե քննարկվում էր ոչ թե քաղաքական, այլ սոցիալական հարցերով հանձնաժողովում։ «Մեկ այլ հարց է, թե որքանով է զեկույցն ընդունելի, եթե նրա հեղինակը անգամ չի եղել Սարսանգի ջրամբարում՝ չնայած նրան բազմիցս հրավիրել են։ Դա թողնենք նրանց խղճին, ովքեր կողմ են քվեարկել զեկույցին»,- նշել է նա։

Միաժամանակ նախարարն հիշեցրել է, որ Ադրբեջանի իշխանություններն իրենք են ասում, որ բանաձեւերը «թղթի կտոր» են։ «Մենք դա չենք ասում, բայց միաժամանակ պետք չէ չափազանցնել նման զեկույցների նշանակությունը։ Ադրբեջանի շահերին ծառայողները, որոնք չեն եղել Ղարաբաղում եւ չեն պատկերացնում նրա տեղը քարտեզի  վրա, չեն կարող մեզ թելադրել, թե ինչպես է պետք լուծել այդ հարցը։ Ադրբեջանն առաջին անգամ չէ փորձում օգտագործել ԵԽԽՎ-ն։ Նման բանաձեւեր էլի են եղել։ Եվ ինչպե՞ս են նրանք ազդել գործընթացի վրա»,- հարցադրում է արել նախարարը։

Նալբանդյանը նշել է, որ փաստացի Ադրբեջանը դիտավորյալ անում է ամեն բան, որպեսզի խանգարի համանախագահների ջանքերին։

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների եւ հայ դիվանագետների հասցեին հնչող քննադատությանը, ԱԳ նախարարը դիվանագետներին համեմատել է հայրենիքի զինվորների հետ եւ ընդգծել, որ անբարոյականություն է քար նետել զինվորների ու դիվանագետների ուղղությամբ: «Եվ դիվանագետները, եւ պատգամավորները արել են ամեն ինչ, որպեսզի թույլ չտան քայլեր, որոնք կարող են վնաս հասցնել կարգավորմանը»,-ընդգծել է Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ի նիստում 98 կողմ, 71 դեմ, 40 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի  «Ադրբեջանի սահմանային շրջանների բնակչությունը միտումնավոր զրկվում է ջրից» վերանգրով բանաձևի նախագիծը:

ԵԽԽՎ-ն նույն նիստում ավելի վաղ մերժվել էր բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ