News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ում 2 հակահայկական բանաձեւերի քննարկման ընթացքը եւ քվեարկության արդյունքները պետք է առաջ բերեն Ադրբեջանի մտահոգությունը։ Չեմ կարծում, որ զեկույցներից մեկի ընդունումը կարելի է ադրբեջանական կողմի դիվանագիտական հաղթանակը համարել։ Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը ասել է Կովկասի ինստիտուտի փոխնախագահ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

Նրա խոսքով՝ չի կարելի եվրոպական ինչ-որ կառույցում խոսել հակահայկական տրամադրությունների մասին այնպես, ինչպես հակառուսական տրամադրությունների։ Այլ բան է, որ այնպիսի պետություններ, ինչպիսիք են Մոլդովան եւ Ուկրաինան, որոնց համար տարածքային ամբողջականության հարցը ցավոտ է, փորձում են աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին։ Մինասյանի կարծիքով ԵԽԽՎ-ում ներկայացրած զեկույցներն ամեն դեպքում որեւէ լուրջ ազդեցություն չեն ունենա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, անգամ եթե ընդունվեր Ուոլթերի առաջարկած այդ փաստաթուղթը։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ի նիստում 98 կողմ, 71 դեմ, 40 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի  «Ադրբեջանի սահմանային շրջանների բնակչությունը միտումնավոր զրկվում է ջրից» վերանգրով բանաձևի նախագիծը:

ԵԽԽՎ-ն նույն նիստում ավելի վաղ մերժվել էր բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր...
ՀՀ ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են բանակում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հարցերը
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները…
Ալիևը ԵԽ-ին սպառնացել է լքել կառույցը
Եթե մեկ տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական...
Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան
Եվրամիությունից (ԵՄ) Ադրբեջանին արվող զգուշացումները, ԵԽԽՎ-ում տեղի…
ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ հետապնդումները. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Լրագրողների անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ...
Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին. Դավիթ Անանյան
Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով...
Ամենաշատ