News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 04
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Բայանդուրի սահմանապահ ուղեկալի մոտ Վալերի Պերմյակովին ձերբակալելուց հետո են միայն ռուսական սահմանապահ ուժերը հայկական կողմին տեղեկացրել Պերմյակովի  կողմից սահմանը  հատելու փորձի մասին։ Այս մասին պարզ դարձավ այսօր՝ փետրվարի 5-ին, Ավետիսյանների սպանության գործով վկա, սահմանապահ ջոկատի սպա, այդ ժամանակ Բայանդուրի սահմանապահ ուղեկալի հրամանատար Միխայիլ Խաչատրյանի հարցաքննությունից։ Ձերբակալման մասին Շիրակի մարզի դատախազին տեղյակ չի պահվել, որը ռուսական կողմը պարտավոր էր անել։

Նշենք, որ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները դատավարության ընթացքում փորձում են ապացուցել, որ եթե ռուսական կողմը ռուս-հայկական միջպետական պայմանագրով նախատեսված կարգով որոնողկան աշխատանքներին ներգրավեր նաեւ հայկական կողմին, Պերմյակովը ձերբակալվելուց հետո կհանձնվեր ոչ թե ռուսական կողմին, այլ հայ իրավապահներին։

Միխայիլ Խաչատրյանը, սակայն, այս դատարանում պնդեց, որ նույնիսկ եթե ձերբակալման պահին հայ-իրավապահներն այնտեղ լինեին, իրենք պարտավոր չէին Պերմյակովին հանձնել հայկական կողմին։

Սպան առաջին մարդն է, որը ձերբակալման ժամանակ Պերմյակովին հարցրել է սպանության մասին։ Նա հայտարարեց, որ կատարվածի մասին իր հարցին Պերմյակովը պատասխանել է, որ ինքը ոչինչ չի արել։

Փաստաբանների մի շարք հարցերին վկան հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով, որ դրանք ծառայողական գաղտնիք են պարունակում, եւ ինքն այդ հարցերին կպատասխանի միայն դռնփակ նիստում։

Այսօր դատարանում հարցաքննվեց նաեւ գործով վկա, սահմանամերձ Երազգավորս գյուղի բնակիչ Աշոտ Ալեքսանյանը, որը նույն ուղեկալում աշխատում է որպես պահակ։ Նա պատմեց, որ դեպքի օրն ինքը մեքենայով անցնելիս է եղել սահմանից ոչ հեռու տարածքով, տեսել է այնտեղ կանգնած համագյուղացուն, իջել մեքենայից եւ զրուցել հետը, հետո տեսել է հավաքված մարդկանց, փորձել է մոտենալ, սակայն, նրան թույլ չեն տվել։

«Հետո տեսա՝ ՈՒԱԶԸ եկավ, էդ մարդուն նստեցրին տարան»,-պատմեց վկան։

Դատարանում ցուցմունք տված մյուս վկան` Հրայր Մախսուդյանը, որը Բայանդուրի սահմանապահ ուղեկալում աշխատում է որպես որոնողական շներ վարժեցնող եւ Խաչատրյանին օգնել է ձերբակալել Պերմյակովին։

«Մենք ծառայություն էինք իրականացնում, զանգեցի Երազգավորսի մոտ հերթապահողներին, պատասխանող չեղավ, մի քանի անգամ զանգելուց հետո վերցրին, լսեցի տագնապի ձայներ, մտածեցի, որ պետք է արագ գնալ այդտեղ։ Երբ հասանք այդ հատված, տեսա Խաչատրյանին ու տեսա, որ մարդ կա պառկած գետնին, մոտեցա Խաչատրյանն ասաց՝ օգնի կապենք, իմ մոտ հարմար բան չկար կապելու, իր կոշիկների թելերով ենք նրան կապել»,-պատմեց վկան։

Դատավորն այսօր հայտարարեց, որ ճշտվում է ռուսական ռազմաբազայի այն 6 նախկին աշխատակիցներ վայրը, որոնք գործով որպես վկա են ներգրավվել։

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա փետրվարի 12-ին։

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Հայկական կողմը 2015թ. դեկտեմբերի 18-ից սկսել է դատաքննությունը: Նիստերը տեղի են ունենում ռուսական ռազմաբազայի տարածքում: Դատարանի վճռով նիստն ընթանալու է ուրբաթ օրերին:

Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում՝ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանություն, ավազակություն եւ Հայաստանի պետական սահմանը հատելու փորձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ֆոտոռեպորտաժներ