News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թյուրքալեզու երկրների ղեկավարների Ստամբուլում ընթացող գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունեցել այդ երկրների ԱԳ նախարարների նիստը: Նիստից առաջ առանձին հանդիպել են Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ահմեդ Դավութօղլուն եւ Էլմար Մամեդյարովը: Նրանք մանրամասնորեն քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ: Այնուհետեւ տեղի է ունեցել թյուրքալեզու երկրների ԱԳ նախարարների նիստը, որին բացի Դավութօղլուից եւ Մամեդյարովից, մասնակցել են Թուրքմենստանի արտաքին կապերի գծով փոխվարչապետ եւ ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովը, Ղրղըզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաեւը եւ Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը:

Բացելով նիստը, Դավութօղլուն ասել է, որ իրենք ներկա են պատմական գագաթաժողովի. ստեղծվում է թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի քարտուղարություն, որը կարեւոր ծրագրեր է իրականացնելու կրթության, մշակույթի եւ սոցիալական ոլորտներում: Նա նշել է, որ առաջիկա տարիներին թյուրքալեզու երկրները ավելի կուժեղանան, իսկ Թուրքիան պատրաստ է օգնել եղբայրական երկրներին բոլոր ասպարեզներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ Հայաստանում բաժանում են սեւերի եւ սպիտակների, Ադրբեջանն ու Թուրքան միավորվում են պանթուրքիզմի շուրջ. Շարմազանով
Բավ է Հայրենիքը բաժանել նիկոլականների ու հականիկոլականների, հանրապետականների եւ հակահանրապետականների, սեւերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների…
Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին. Շարմազանով
Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն չեն դադարում ժխտումը, այլ նաեւ պանթուրքիզմ ու հայատյացություն են քարոզում...
Պանթյուրքիզմը կարող է իրականություն դառնալ Վրաստանի միջոցով, դա թույլ տալ չի կարելի. պատգամավոր
Նա հավելեց, որ այդ պատճառով Կառավարության ծրագրում պետք է մեծ ուշադրություն դարձնել հայ-վրացական հարաբերություններին...
Հիմա էլ Շվեդիան է չեղարկել թուրք գործչի հանդիպումը թուրքական համայնքի հետ
Ավելի վաղ Գերմանիան ու Հոլանդիան եւս չեղարկել են թուրք նախարարների քարոզչական հանդիպումներն իրենց երկրի տարածքում․․․
«Նացիզմը եւ պանթուրքիզմը. Համեմատական մոտեցում» թեմայով դասախոսություն Աթենքում
«Հունահայկական» հետազոտությունների եւ Աթենքի Նիկիայի քաղաքապետարանի մշակութային կենտրոնների համագործակցությամբ կազամակերպված միջոցառումը ներկայացվեց «Հունահայկական» հետազոտությունների կենտրոնի նախագահ՝ պարոն Հայկ Գասարճյանը...
Չինական ոստիկանությունը սպանել է կացիններով զինված տասնյակ մարդկանց
Անկարգությունները տեղի են ունեցել Շաչե քաղաքի մոտակայքում: Կացիններով ու դանակներով զինված մարդիկ գրոհել են ոստիկանական բաժանմունքի վրա, ինչպես նաեւ հարձակվել տեղացի բնակիչների վրա եւ մոտ 30 ոստիկանական...
Ամենաշատ