News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւի աշխարհը փրկող գերհերոսների մասին ֆիլմերը խորը հետք են թողել Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնորդների գիտակցության մեջ: «Բարձր մակարդակով ռազմավարական համագործակցության խորհրդի ստեղծման» համատեղ հռչակագրի ստորագրման արարողության ժամանակ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Բաքուն եւ Ստամբուլը իրենց առջեւ խնդիր են դրել տարածաշրջանում ապահովել «խաղաղություն, կայունություն եւ բարեկեցություն» հանուն ապագա սերունդների: Թե ինչպե՞ս են նրանք իրականացնելու իրենց հեռուն գնացող ծրագրերը, Էրդողանը չի հստակեցրել:

«Այսօր մենք նվաճում ենք ցանկալի նպատակ-գագաթը` թուրք-ադրբեջանական համագործակցության մեջ, որը Ադրբեջանի լուսահոգի նախագահ Հեյդար Ալիեւը բնորոշել է որպես «մեկ ազգ, երկու պետություն» ձեւակերպմամբ: Մենք նոր էջ ենք գրում մեր պատմության մեջ: Հարգելի Ալիեւի իմաստուն խոսքերը նոր իմաստ են ստացել շնորհիվ «Բարձր մակարդակով ռազմավարական համագործակցության հռչակագրի», որը մենք հենց նոր ստորագրել ենք իմ հարգելի եղբայր Իլհամ Ալիեւի հետ: Թուրք եւ ադրբեջանցի ժողովուրդները խոսում են մեկ լեզվով, ունեն ընդհանուր պատմություն»,- ոգեւորված արտասանել է Էրդողանն ու շարունակել. «Թուրքիան եւ Ադրբեջանն իրենց առջեւ նպատակ են դրել մեկ աշխարհագրական տարածքում ապահովել խաղաղություն, կայունություն եւ բարեկցեցություն: Մեր կապերը հասել են կատարյալ մակարդակին քաղաքական եւ տնտեսական ոլորտներում` զարգացման արդյունքում»:

Մնում է միայն հետաքրքրվել թուրքական առաջնորդից, թե այդ առաքելության մեջ դեր հատկացվո՞ւմ է տարածաշրջանի այլ երկրներին, օրինակ՝ նույն Իրանին: Սակայն այդ պահին Էրդողանն այդ մասին չէր էլ մտածում, առավել կարեւոր էր գուրգուրել «փոքր եղբորը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ Հայաստանում բաժանում են սեւերի եւ սպիտակների, Ադրբեջանն ու Թուրքան միավորվում են պանթուրքիզմի շուրջ. Շարմազանով
Բավ է Հայրենիքը բաժանել նիկոլականների ու հականիկոլականների, հանրապետականների եւ հակահանրապետականների, սեւերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների…
Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին. Շարմազանով
Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն չեն դադարում ժխտումը, այլ նաեւ պանթուրքիզմ ու հայատյացություն են քարոզում...
Պանթյուրքիզմը կարող է իրականություն դառնալ Վրաստանի միջոցով, դա թույլ տալ չի կարելի. պատգամավոր
Նա հավելեց, որ այդ պատճառով Կառավարության ծրագրում պետք է մեծ ուշադրություն դարձնել հայ-վրացական հարաբերություններին...
Հիմա էլ Շվեդիան է չեղարկել թուրք գործչի հանդիպումը թուրքական համայնքի հետ
Ավելի վաղ Գերմանիան ու Հոլանդիան եւս չեղարկել են թուրք նախարարների քարոզչական հանդիպումներն իրենց երկրի տարածքում․․․
«Նացիզմը եւ պանթուրքիզմը. Համեմատական մոտեցում» թեմայով դասախոսություն Աթենքում
«Հունահայկական» հետազոտությունների եւ Աթենքի Նիկիայի քաղաքապետարանի մշակութային կենտրոնների համագործակցությամբ կազամակերպված միջոցառումը ներկայացվեց «Հունահայկական» հետազոտությունների կենտրոնի նախագահ՝ պարոն Հայկ Գասարճյանը...
Չինական ոստիկանությունը սպանել է կացիններով զինված տասնյակ մարդկանց
Անկարգությունները տեղի են ունեցել Շաչե քաղաքի մոտակայքում: Կացիններով ու դանակներով զինված մարդիկ գրոհել են ոստիկանական բաժանմունքի վրա, ինչպես նաեւ հարձակվել տեղացի բնակիչների վրա եւ մոտ 30 ոստիկանական...
Ամենաշատ