News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Գիտական աշխատանքներն այնքան թանկ են, որ դրանց համար երբեմն գումար չի կարողանում տրամադրել նույնիսկ Հարվարդի համալսարանը: Վերջերս 15 հազար գիտնականներ միացել են ստորագրահավաքին, որում կոչ է արվում բոյկոտել Elsevier հրատարակությունը, քանի որ այն գիտական աշխատանքները վաճառում է աստղաբաշխական գումարով:

Հրատարակության եկամուտն ավելի քան մեկ միլիարդ դոլար է, մինչդեռ գիտնականներն իրենց աշխատանքների հրապարակումից ոչինչ չեն ստանում: Երբեմն նրանց հասանելի չեն անգամ սեփական աշխատանքները, քանի որ իրենց համալսարանները բաժանորդագրված չեն Elsevier-ին: Որպեսզի Cognition ամսագիրը գիտական աշխատանքը հանրամատչելի տարբերակով հրապարակի, գիտնականը պետք է ավելի քան 2 հազար դոլար վճարի: Միաժամանակ, առանց հեղինակավոր ամսագրերում հրապարակման անհնար է գիտական աշխարհում կարիերա ստեղծել: Արդյունքում փակ շրջան է ստացվում:

Ըստ «Մեդուզա»-ի, գիտնականները ստիպված են լինում տարբեր ուղիներ փնտրել՝ անհրաժեշտ աշխատանքները գտնելու համար: Օրինակ՝ նրանք հատուկ ֆորումներ են ստեղծել, որտեղ գործընկերներին խնդրում են այս կամ այն աշխատանքն իրենց ուղարկել: Նույն նպատակով Twitter-ում նաեւ «մասնագիտական» հեշթեգ է ստեղծվել՝ #icanhazpdf:

Ղազախստանի ազգային տեխնիկական համալսարանն ավարտած Ալեքսանդրա Էլբակյանը նույնպես բախվել է այդ խնդրին՝ չկարողանալով իրեն թույլ տալ թանկարժեք հոդվածներ գնել: Եվ որոշել է պայքարել դրա դեմ: 2011 թվականին Էլբակյանը Sci-Hub կայքն է ստեղծել: Այն հետեւյալ կերպ է գործում. հարցման ժամանակ ստուգվում է, արդյո՞ք անհրաժեշտ գիտական աշխատանքն առկա է մեկ այլ կայքի՝ LibGen-ի տվյալների բազայում: Եթե ոչ, ապա ալգորիթմը տանում է դեպի անհրաժեշտ հրատարկության կամ ամսագրի կայքեր: Դրանց հասանելիությունն ապահովում են այն գիտնականները, որոնց համալսարաները միացած են այս կամ այն տվյալների բազային: Ամեն անգամ առաջին անգամ փնտրվող հոդվածը համալրում է LibGen-ի բազան: Հետագա հարցումների ժամանակ արդեն Sci-Hub-ն այն նշված կայքից է բերում:

2015 թվականի նոյեմբերին Նյու Յորքի դատարանը վճռել է հետ վերցնել sci-hub.org դոմենը: Վերցրել են նաեւ LibGen-ի դոմենը: Elsevier հրատարակությունը դատարանին վստահեցրել է, որ Sci-Hub-ի օգնությամբ ամեն օր իր տվյալների բազայից հազարավոր աշխատանքներ են ներբեռնվում: Ըստ Էլբակյանի, բոլոր հրատարակություններն ու ամսագրերը հաշվի առնելու դեպքում, ընդհանուր առմամբ, խոսքը հարյուր հազարավոր հոդվածների մասին կլինի:

Elsevier-ն իր կորուստները գնահատում է 750-150.000 դոլար՝ յուրաքանչյուր ներբեռնված աշխատանքի համար, այսինքն՝ խոսքը կարող է, ընդհանուր առմամբ, մի քանի միլիարդ դոլարի մասին լինել: Ամեն դեպքում, հավանաբար, ամերիկյան դատարան ոչ ոք չի ներկայանա. Sci-Hub-ի եւ LibGen-ի սերվերները գտնվում են Ռուսաստանում եւ Նիդեռլանդներում, իսկ կայքերն արդեն աշխատում են այլ դոմենով:

Ալեքսանդրա Էլբակյանը տեղեկատվության ազատ տարածման կողմնակից է: Ամերիկյան դատարանին ուղղված նամակում նա քննադատել է Elsevier-ին այն բանի համար, որ այն կորզում է գիտնականների գումարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անլար ականջակալները քողարկել են շրթներկով
Պատյանը պատրաստված է չժանգոտվող պողպատից եւ դիզայնով հիշեցնում է պրեմիում դասի շրթներկ․․․
Հայտնի են ապագայի հիմնական տեխնոլոգիաները
2022թ․ ապագայի հաջորդ գլխավոր նախաձեռնությունը մասնագետներն անվանել են ինքնավար համակարգերը․․․
Oppo-ի առաջին ճկուն էկրանով սմարթֆոնի մասին ազդարարումը սպասվում է նոյեմբերին
Հայտնի է, որ սարքը կպատրաստվի գրքի ձեւով․․․
Բացահայտվել է Samsung Galaxy S22 Ultra-ի դիզայնը
Բացի այդ, օգտատերերը նկատել են, որ Samsung-ը հրաժարվել է տեսախցիկների զանգվածային բլոկից...
Android 12-ի օգտատերերը դժգոհում են սխալներից եւ դանդաղ աշխատանքից
Ընդ որում, շատ օգտատերեր հայտնել են սենսորային էկրանի վերին մասում առկա խնդիրների մասին՝ իրենց Pixel-ները մինչեւ Android 12 թարմացնելուց հետո...
Instagram-ը համակարգչից քոնթենթ ներբեռնելու գործառույթ է գործարկել
«Այժմ դուք կարող եք անմիջապես Instagram-ում լուսանկարներ եւ մինչեւ մեկ րոպե տեւողությամբ տեսանյութեր տեղադրել ձեր բրաուզերի միջոցով...
Ամենաշատ