Փետրվարի 10-ին Երեւանի Նոր Նորքի ավտոտնակներից մեկում ինքնասպանության փորձ կատարած 29-ամյա Սուրեն Առաքելյանն այսօր՝ փետրվարի 13-ին, Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում մահացել էԱյս մասին NEWS.am-ը տեղեկացավ հիվանդանոցից:
Նշենք, որ Սուրենն արդեն մի քանի տարի է ամուսնացած էր, ունի երեխա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Մոլդովական փողոցի ավտովերանորոգման սրահներից մեկում, փետրվարի 10-ին, ժամը 19.32-ի սահմանում ինքնասպանության փորձ կատարած 29-ամյա Սուրեն Առաքելյանը քունքի հատվածում հրազենային վնասվածքով փետրվարի 10-ի երեկոյան տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունք: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին` ինքնասպանության հասցնելը եւ 235-րդ հոդվածի 1-ին ` ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, պահելը կամ կրելը :
Նշենք, որ դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ: