News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու մեջ մեղադրվող քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին «Շտապօգնության» մեքենայով են բերման ենթարկել դատարան` նրա առողջության մասին մտածելով: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ նախորդ անգամներին, երբ նրան դատարան բերման ենթարկելու  հարց է առաջացել, նա իրեն վատ է զգացել, այդ պատճառով այս անգամ մտավախություն են ունեցել, որ, հնարավոր է, ինքնազգացողությունը կրկին վատանա:

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին մեզ հետ զրույցում ասել էր, որ ոստիկանները «Շտապօգնության» մեքենայով եկել են, դրել իրեն պատգարակի վրա ու տեղափոխել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որը նրան բերման ենթարկելու որոշում էր կայացրել:

Վարդգես Գասպարիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. ապրիլի 7-ին Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 23 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում թիվ ՎԴ/9157/05/13 վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի եւ Սոնա Մելիքյանի հասցեներին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Դուք հանցագործ սրիականեր եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավական է մարդասպաններին ընդհուպ մինչեւ Վովա Գասպարյանին թաքցնեք Ձեր փեշի տակ, վեց տարի ա ինչ եք անում, թափթփուկներ, հանցագործներ», ապա դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Ձեր նման անարժանապատիվ եւ անինքնասեր դատավորներ են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ Եվրոպական դատարաններում Ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է Ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարժան եք եւ անինքնասեր, որ Ձեր գործակալական գործողությունն եք կատարում», «Դուք ստոր եւ անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա», որի արդյունքում խոչընդոտել է դատական նիստի բնականոն աշխատանքը` այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատարանի նկատմամբ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ