ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 15-ին, կազմել է 495.61 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.44 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 555.38 դրամ (նվազել է 4.91 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 717.54 դրամ (նվազել է 3.87 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.37 դրամ (աճել է 0.12 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

արծաթ՝ 249.21 դրամ, ոսկի՝ 19,754.46 դրամ, պլատին՝ 15,249.06 դրամ։

Փետրվարի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:  Նշենք, որ այս տարի բորսայում դեռ ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել։