News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հյուսիսային հոսք 2» նախագծի իրականացումը կասկածի տակ է: Այս մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:

Անդրադառնալով նախագծի իրականացման դեպքում Լեհաստանի կողմից հնարավոր քայլերի մասին NEWS.am-ի թղթակցի հարցին, դեսպանը նշեց, որ «Հյուսիսային հոսք 2»-ը մեկ կողմի հարց չէ:

«Նախագծի գործընկերը Եվրամիությունն է ամբողջությամբ: Նշանակում է՝ Լեհաստանը չի կարող եւ չի ցանկանում հատել տնտեսական որեւէ նախաձեռնություն: Բայց Լեհաստանը պատրաստ է ընդգծել նախաձեռնություններըր, որոնք տնտեսական զարգացման տեսանկյունից օգտակար են բոլորի համար: Մեր կարծիքով, «Հյուսիսային հոսք 2»-ը ոչ թե միացնում, այլ բաժանում է երկրները: Գոյություն ունեն հնարավոր այլ լուծումներ, ավելի լավը, քան «Հյուսիսային հոսք 2»-ն է»,- ընդգծեց Լեհաստանի դեսպանը:

Հիշեցնենք, որ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը վստահություն էր հայտնել, որ «Հյուսիսային հոսք 2» նախագիծը կիրականացվի սահմանված ժամկետներում: Միաժամանակ, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք 2»-ը խնդիր է Լեհաստանի եւ Գերմանիայի հարաբերությունների համար:

«Հյուսիսային հոսք 2»-ը Ռուսաստանից Գերմանիա անցնող գազատարի նախագիծ է: Այն նպատակ ունի ընդլայնել Հյուսիսային հոսքը, թողունակությամբ եւ երկարությամբ համապատասխանում է գործող գազատարին: Այն տարբերվում է միայն ստորջրյա հատվածի բաժնետերերի կազմով: Նախագծի իրականացման համար ստեղծվել է New European Pipeline AG ընկերությունը, որի բաժնետերերի թվում են Գազպրոմը՝ 51%, E.ON-ը, Shell-ը, BASF/Wintershall-ը, OMV-ը՝ 10-ական տոկոս, ENGIE-ն՝ 9%:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ