News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԲՀԿ կուսակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը մտավախություն չունի, որ իրեն կարող են զրկել ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից:

«Ինձ բացարձակ չեն հետաքրքրում ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդի մտադրությունները,  բացարձակ մտավախություն չունեմ, որ դա կարող է իրագործվել եւ շարունակում եմ պնդել, որ ես ճիշտ եմ  վարվել Մարգար Եսայանի հետ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս նշեց, որ չի ցանկանում այս գործընթացի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններ տալ:

 Նշենք, որ «Հայկական ժամանակ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները` այսօր գրել է, որ ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ԵԽԽՎ Բյուրոյի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի պահվածքի հետ կապված:

Թուրքական կողմը բողոքել է, որ Զոհրաբյանը վիրավորել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Մարգար Եսայանին: Մեր տեղեկություններով, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդն ու ԵԽԽՎ-ում Թուրքիայի դեսպանն օրերս այդ հարցով զրույց են ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի հետ:

 Ըստ թերթի աղբյուրների` Ագրամունդը վճռական է տրամադրված, չի բացառվում, որ հարցը տեղափոխվի ԵԽԽՎ կանոնակարգային հանձնաժողով, եւ ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում Զոհրաբյանի դեմ պատժամիջոցներ կիրառվեն: Այս պահին քննարկվում է Զոհրաբյանին ձայնի իրավունքից զրկելու հարցը:

Մարգար Եսայանը, հիշեցնենք, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում «կողմ» էր քվեարկել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցին, որից հետո հենց դահլիճում նրան էր մոտեցել Նաիրա Զոհրաբյանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր...
ՀՀ ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են բանակում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հարցերը
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները…
Ալիևը ԵԽ-ին սպառնացել է լքել կառույցը
Եթե մեկ տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական...
Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան
Եվրամիությունից (ԵՄ) Ադրբեջանին արվող զգուշացումները, ԵԽԽՎ-ում տեղի…
ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ հետապնդումները. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Լրագրողների անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ...
Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին. Դավիթ Անանյան
Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով...
Ամենաշատ