News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացիները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, գերմանացիները նույնպես, ինչո՞ւ թուրքերը չպետք է ճանաչեն տեղի ունեցածը: Այս մասին ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Ֆրանսիացի հայտնի շանսոնիե Շառլ Ազանավուրը:

«Ոչ ոք թուրքերին չի հարցրել թե ինչու սպանեցին հայերին: Ինչն էր պատճառը: Կրո՞նը, ես չեմ հավատում: Ես կարդացել եմ Ղուրանը՝ հասկանալու, թե արդյոք այնտեղ նման բան կա գրված: Բացարձակ, հետեւաբար պատճառը կրոնը չէր»,- ասել է Ազնավուրը:

Հաղորդավոր Բեքի Անդերսոնի հարցին, թե ինչ է նշանակում իր համար հայ լինելը, շանսոնիեն պատասխանել է. «Ես հայ եմ եւ ես դա չեմ ժխտում: Ես չեմ սիրում նրանց, որոնք ինչ-որ բաներ են թաքցնում՝ վախենալով, որ ինչ-որ տեղ չեն ընդունվի: Դու չե՞ս սիրում հայերին, ուրեմն ես գնում եմ, հաջողություն»:

Հարցին, թե որն է երգչի հաջողության գաղտնիքը, Ազնավուրը պատասխանել է. «Ես ամեն գիշեր ընթերցում եմ մեկ ժամ եւ ամեն գիշեր՝ մինչ քնելը որեւէ նոր բան եմ սովորում օտար լեզվով»: Նա նշել է, որ հիմա ռուսերեն է սովորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ