News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՌԴ Պետդումայի պատգամավորներ Վալերի Ռաշկինի եւ Սերգեյ Օբուխովի՝ 1921թ. մարտի 16-ին Թուրքիայի հետ կնքած բարեկամության եւ եղբայրության մասին Մոսկվայի պայմանագիրը խզելու առաջարկը պաշտպանող՝ Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի դիմումը, որն ուղարկվել էր Ռուսաստանի նախագահի աշխատակազմ, քննարկման նպատակով փոխանցվել է երկրի ԱԳՆ-ին:

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդից հայտնեցին, որ այդ մասին իրենք տեղեկացել են նախօրեին:

Հիշեցնենք, որ Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմել էր իշխանության գործադիր եւ օրենսդիր թեւերի ղեկավարներին, ինչպես նաեւ Ռուսաստանի ԱԳՆ-ին, որտեղ իր աջակցությունն էր հայտնել ու ողջունել ՌԴ Պետդումայի պատգամավորներ Վալերի Ռաշկինի եւ Սերգեյ Օբուխովի՝ 1921թ. մարտի 16-ին Թուրքիայի հետ կնքած բարեկամության եւ եղբայրության մասին Մոսկվայի պայմանագիրը խզելու առաջարկը: Համակարգող խորհուրդը դիմել է նախագահին, վարչապետին, Դաշնության խորհրդին, Պետդումայի նախագահին, ՌԴ արտգործնախարարին:

Դիմումում, մասնավորապես, ասվում է. «Առաջարկը ճիշտ է եւ արտակարգ կարեւոր. Մոսկվայի պայմանագիրը ի սկզբանե Ռուսաստանի համար շահավետ չէր, քանի որ նախատեսում էր փաստացի պարտված կողմին հանձնել ռուս զինվորի արյունով գրաված հողերը: Պայմանագիրը ստորագրվել էր Հայաստանի պատվիրակության բացակայության պարագայում այն դեպքում, երբ նրանց հողերը հանձնում էին մի պետության, որը դրանից առաջ ջարդի էր ենթարկել իր 3 մլն քրիստոնյա քաղաքացիներին, որոնց կեսը հայեր էին:

Քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչելու ցանկության բացակայությունը, ֆաշիստական Գերմանիայի հետ Երկրորդ համաշխարհային պատերազմում համագործակցելը, ՆԱՏՕ-ին անդամակցելը, Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան, քրդերի դեմ ռազմական գործողությունները, Չեչնիայի դեպքերի ժամանակ անջատողականներին աջակցելն ու արմատական ուկրաինական ուժերին  օժանդակելը, ինչպես նաեւ Ղրիմի իրադարձությունների ժամանակ տեղի ազգայնականներին  օգնելը խոսում են այդ պետության մշտական ֆաշիստական եւ ցեղասպան բնույթի եւ հակառուսական ուղղվածության մասին: Եվ Սիրիայում թուրքական ուժերի գործողությունները, որոնց ընթացքում խոցվել էր ռուսական օդանավը, դրա վառ օրինակն է:

Ստեղծված իրավիճակում Ռուսաստանը պետք է ժամանակին համապատասխան քայլեր ձեռնարկի Թուրքիայի նվաճողական քաղաքականությանը պատասխանելու համար: Եվ 1921թ. Մոսկվայի պայմանագրի խզումը այդ միջոցներից մեկը կլիներ: Դա կծառայի Ռուսաստանի եւ այն ժողովուրդների շահերին, որոնք տուժել են Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունից: Հայերը, հույները, ասորիները, եզդիները, Բալկանյան երկրների սլավոնները, արաբները, քրդերը եւ մյուսները սպասում են իրենց պատմական իրավունքենրի վերականգնմանը եւ անկասկած պատրաստ կլինեն օգնություն ցուցաբերել Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի քաղաքականությանը»:

Դիմումը ստորագրել են Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմում ընդգրկված 20 կազմակերպությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ