Ապարան-Վանաձոր ավտոճանապարհին փետրվարի 16-ին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած կնոջ՝ 23-ամյա Թեհմինե Մարգարյանի վիճակը բավարար է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ապարանի բժշկական կենտրոնից:

Վթարից տուժած մյուս քաղաքացին՝ 1 տարեկան Մարիամը, որը գտնվում է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, դեռ վերակենդանացման բաժանմունքում է, բայց վիճակում դրական դինամիկա կա, առաջիկա օրերին հիվանդասենյակ կտեղափոխվի:

Հիշեցնենք, որ փոքրիկը աջ բազկոսկրի կոտրվածք ունի ու գլխուղեղի ցնցում:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին, Ապարան-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ 2107» եւ «ԴՈԴՋ» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով մահացել են մայր ու որդի:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 242 -րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: