Ազգային ժողովի Գալուստ Սահակյանը հիվանդանոց է դիմել զարկերակային բարձր ճնշմամբ։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը։

Նրա խոսքով, այժմ հետազոտությունները շարունակվում են, ԱԺ նախագահն այսօր կմնա բժիշկների հսկողության տակ։ Բժշկի խոսքով, Սահակյանն անցել է էխո-կարդիոգրաֆիկ հետազոտություններ, իրավիճակը վերահսկելի է։

ԱԺ նախագահին այցելության էին եկել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավոր Կարեն Ավագյանը։

Արմեն Աշոտյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ԱԺ նախագահը վստահելի ձեռքերում է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Գալուստ Սահակյանին փետրվարի 17-ի երեկոյան տեղափոխել էին 1-ին համալսարանական հիվանդանոց։