News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր լրանում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի վայրագ սպանության հերթական տարելիցը։ 12 տարի առաջ՝ 2004թ. փետրվարի 19-ին, Հայաստանի ԶՈւ զինծառայող Գուրգեն Մարգարյանը, որը անգլերենի դասընթացներ էր անցնում Բուդապեշտում, քնած ժամանակ կացնահարվել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։

Նախադեպը չունեցող գազանային սպանությունը կատարվել էր Եվրոպայի կենտրոնում, որտեղ 2 սպաները ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացներ էին անցնում։ Հունգարիան մարդասպանին ցմահ ազատազրկման դատապարտեց, որից 30 տարին՝ առանց համաներման իրավունքի։ Դատավճիռը կայացվել էր 2006թ., ապրիլի 3-ին։

6 տարի անց այդ երկրի իշխանությունները, իրենց թույլ տալով կաշառվել ադրբեջանական նավթադոլարներով, արդարության եւ օրինականության պատկերացումները փոխարինեցին այսրոպեական շահի հետ։ Սաֆարովին վերադարձրին հայրենիք, որտեղ նա անմիջապես ազատ արձակվեց եւ հերոսի կոչում ստացավ։ Նույն օրը՝ 2012թ. օգոստոսի 31-ին, Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։

Հունգարիայի արտգործնախարար Կինգա Հենցը, 2008թ. գտնվելով Երեւանում, պատասխանել էր Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու հնարավորության մասին հարցին եւ նշել, որ նման հնարավորություն կա, բայց Հունգարիան նման պարտավորություն չունի։ «Ռամիլ Սաֆարովի արարքը հունգարական հասարակության համար շոկ էր եւ ցնցում։ Սաֆարովին վերադարձնելու հնարավորություն կա, բայց Հունգարիան նման պարտավորություն չունի։ Սաֆարովին վերաբերվող բոլոր հարցերին շատ լուրջ ենք մոտենալու։ Ամենակարեւոր հարցն այն է, թե Սաֆարովը Ադրբեջանում կկրի՞ ցմահ բանտարկության պատիժը, թե՞ ոչ»,- ասել էր նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նազելի Վարդանյան. Հայաստանը պետք է հասնի ռամիլ սաֆարովին Հունգարիա վերադարձնելուն՝ պատիժը կրելու համար
ռամիլ սաֆարովը պետք է վերադարձվի Հունգարիա...
Շարժվեց մի սառույց, որը 12 տարի կանգնած էր․ Հունգարիայի հայ խորհրդարանականը բարձր գնահատեց նախագահի այցը Բուդապեշտ
Մենք պետք է շատ նրբորեն կարողանանք հետ բերել կորցրած բալանսը…
Հունգարիայի դիրքորոշումը շատ կարևոր է Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու համար. Փոխնախարար
Ավելի քան տասնմեկ տարի չենք ունեցել բարձրաստիճան այց Հունգարիա, և այս այցով, կարելի է ասել, լիարժեք վերականգնվում են հայ-հունգարական...
Հայաստանն աշխատում է Հունգարիայի հետ ուղիղ չվերթ բացելու ուղղությամբ․ դեսպանն ամփոփում է նախագահի այցը Բուդապեշտ
Փորձեցինք այն բացը, որը 11 տարվա ընթացքում ձևավորվել է, հնարավորինս արագ լրացնել։ 2023 թվականին Հայաստան էր այցելել Հունգարիայի արտաքին գործերի...
ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծման հարցը
Նրա խոսքով՝ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը Բուդապեշտի հետ դիվանագիտական ․․
Հույս ունեմ՝ հնարավորինս կարճ ժամանակում կկարողանանք բաց թողնվածը լրացնել. Փաշինյանը՝ Հունգարիայի փոխվարչապետին
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին...
Ամենաշատ