News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական վերածնունդ» միավորումն այսօր՝ փետրվարի 21-ին, դարձավ կուսակցություն: Միավորման հիմնադիր համագումարի ժամանակ կուսակցություն հիմնելու մասին որոշումն ընդունվեց միաձայն (ֆոտոռեպորտաժ

«Իմ նախաձեռնության մեկնարկից հետո երկու հիմնական թեզեր հրապարակ նետվեցին, ՕԵԿ-ը հեղինակազրկված է, գնում է անվան փոփոխության, եւ Արթուր Բաղդասարյանին միանում են չեղած մարդիկ եւ կուսակցություններ: Եթե ՕԵԿ-ը հեղինակազրկված է, ինչպե՞ս է արդեն 20 տարի Ազգային ժողովում: Սա է հեղինակության իրական գնահատականը: Հիմա անվան մասին. ես սիրում եմ «Օրինաց երկիր» անվանումը, սակայն մենք միահամուռ որոշեցինք միավորվել եւ ստեղծել նոր ուժ, նոր միավորում: Ինչ վերաբերում է չեղած կուսակցությունների եւ մարդկանց մասին տեղեկություններին, ապա ասեմ՝ մեզ միացել են 40-50 հազար մարդ, մեզ միացած ցանկացած կուսակցությունում կան 2-3 հազար մարդ»,- ասաց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

Արթուր Բաղդասարյանը կոչ արեց համախմբվել եւ պայքարել հայկական վերածննդի համար:

Համագումարում կուսակցության նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը։

Նշենք, որ կուսակցության հիմնադիր համագումարին չեն մասնակցում այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. քվեարկվում են նախօրեին քննարկված նախագծերը
Նշենք, որ եթե ԱԺ-ն չընդունի բյուջեի նախագիծը, ապա 2019 թվականի համար կգործեն 2018 թվականի բյուջեի համամասնությունները...
«Ժամանակ». Խմորումներ՝ ՔՊ-ի Արթիկի կառույցում. անգամ բողոքի ակցիաներ կարող են լինել
Օրեր առաջ՝ քննարկումների ժամանակ Արթիկի ակտիվ են զանգել ՔՊ մարզային կառույցից եւ...
«Հրապարակ». Ընտրություններին ցուրտ է լինելու. «Քաղաքական 11 ուժերից 5-ը, այդ թվում՝ «Սասնա ծռերը», շանսեր չունեն»
Իրենք մի դաշինքի մաս էին, հիմա ո՞նց են կիսվելու ստացած ձայները...
«Ժողովուրդ». Տավուշում սպասում են Գագիկ Ծառուկյանի որոշմանը
Վերջինս պետք է որոշի, թե այդ 12 թեկնածուներից ովքեր են լինելու այն 7-ը...
«Իրավունք». ԲՀԿ-ն արդեն կոալիցիայի ախորժակ ունի՞
Դերաբաշխում, տեղաբաշխում չկատարենք...
«Ժամանակ». Կամավոր փոխակերպում. ՀՀԿ «տասովշիկը» քրեականներին լծել է ՔՊ-ի համար ձայն հավաքելու գործին
Ուշագրավ է, որ նա նման հրահանգ չի ստացել ՔՊ-ից, ոչ էլ առանձնապես ՔՊ-ն ձայնի խնդիր ունի...
Partner news