Լոռու մարզի Վահագնի գյուղում այսօր՝ փետրվարի 22-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով գիշերը ժամը 1:30-ից 2.00-ն ընկած ժամանակահատվածում վիճաբանություն է տեղի ունեցել Վահագնի գյուղի գլխավոր փողոցում, որն ավարտվել է սպանությամբ: Գլխի շրջանում ստացված վնասվածքից մահացել է նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Նվեր Քոչինյանը:

Մեզ հայտնի դարձավ, որ սպանվածն ու սպանությունը կատարելու մեջ կասկածվողը համագյուղացիներ են, տարիներ առաջ մտերիմ ընկերներ են եղել, միասին աշխատել են ՌԴ-ում, ապա ինչ-որ ֆինանսական հարցերի շուրջ անհամաձայնություններ են եղել, որն էլ վերածվել է թշնամանքի:

Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը որոնում է սպանության մեջ կասկածվող անձին, որն, ըստ շրջանառվող տեղեկությունների, Կախյանների ընտանիքից է, ում ընտանիքը (7 մարդ), այդ թվում կանայք ու երեխաներ, դաժանաբար սպանվել էր 2000թ-ին: