News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ոստիկանության համակարգում կադրային տեղափոխությունները շարունակվում են: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ այսօր Վայոց ձորի մարզային ոստիկանության պետի տեղակալ Մանվել Դավթյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ: Իսկ Ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետը տեղափոխվել է ոստիկանության կենտրոնական բաժին` նշանակվելով աուդիտի պետի տեղակալ:

Բացի այդ, Կապանի ոստիկանապետը տեղափոխվել է Վայոց ձորի մարզ` որպես մարզային պետի տեղակալ: Կապանի ոստիկանապետ է նշանակվել Գեւորգ Խաչատրյանը, որը մինչ այդ կադրային ռեզերվում էր:

Տպել
Ամենաշատ