Ուկրաինայի Գերագույն ռադայում երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականի վերաբերյալ որոշման նախագիծ է գրանցվել, տեղեկացնում է   «Ուկրաինա 112» հեռուստաալիքը: 

Թիվ 4123  որոշման նախագիծը գրանցել է անկախ պատգամավոր Սերգեյ Միշչենկոն:   

Ռադայում գրանցվել է նաեւ Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի հրաժարականի վերաբերյալ օրենքի նախագիծ: Փաստաթղթի նախագիծը ներկայացրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Նախագծի տեքստն այս պահին բացակայում է: