ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 22-ին, կազմել է 494.74 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.79 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 548.17 դրամ (նվազել է 0.88 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 701.39 դրամ (նվազել է 6.72 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.51 դրամ (աճել է 0.03 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

արծաթ՝ 244.48 դրամ, ոսկի՝ 19,582.99 դրամ, պլատին՝ 14,967.79 դրամ։

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում փետրվարի 22-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: