Հայաստանում օմբուդսմենը մշտապես ռիսկի է դիմում հայտնվել իշխանության ճնշման եւ ընդդիմության շանտաժի միջեւ։ Այս մասին փետրվարի 22-ին խորհրդարանում ասել է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
«Կասկածի տակ չդնելով ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանի կամ նրա նախորդների մասնագիտական որակներն ու ձգտումները՝ կյանքը ցույց է տալիս, որ օմբուդսմենի ինստիտուտը պիտանի դեր չի խաղում»,- ասել է նա։
Զոհրաբյանը նշել է, որ Կարեն Անդրեասյանի հեռանալով օմբուդսմենի պաշտոնը թափուր է մնում ավելի քան մեկ ամիս, սակայն ոչ ոք չի հիշում, որ երկրին մարդու իրավունքների պաշտպան է պետք։ Դա այն պատճառով, որ քաղաքական մշակույթն այնպես է աղավաղվել, որ օմբուդսմենին համարում են կամ յուրային կամ օտար։ Երբ իր զեկույցում նա պաշտպանում է ինչ-որ ինստիտուտի գործունեություն, ընդդիմությունը նրան պիտակավորում է որպես լակեյ։ Իսկ եթե հակառակը, ապա իշխանության ներկայացուցիչները մեղադրում են նրան որպես անհաջող կադրի։
«Ես ուզում եմ, որ Ձեր աշխատանքը հաջողվի։ Այդ ժամանակ ես առաջինը վեր կկենամ եւ կողջունեմ Ձեզ։ Սակայն Ձեր օգտին քվեարկել ես չեմ կարող, քանի որ երաշխիքներ չունեմ, որ իմ նկարագրած իրավիճակը կփոխվի։ Իսկ մեր խմբակցության պատգամավորները կքվեարկեն ազատ, ամեն մեկն իր համոզմունքներից ելնելով»,- ասել է Զոհրաբյանը։





























