Երեւանի Ջանիբեկյան եւ Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում այսօր՝ փետրվարի 23-ի առավոտյան ժամը 08։00-ի սահմաններում, շղթայական ավտովթար է տեղի ունեցել:
Միմյանց են բախվել 46 համարի երթուղայինը, «Mitsubishi Pajero»-ն եւ կաթնամթերք առաքող բեռնատար «ԳԱԶելը»: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Թիվ 46 երթուղին սպասարկող միկրոավտոբուսի եւ Mitsubishi-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Արմենիա» բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ Mitsubishi-ի 21-ամյա վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս պահին նրան վիրահատում են:





























