News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հորդորում է պատգամավորներին առավոտյան դահլիճ մտնելիս միմյանց համբուրելով չբարեւել։

«Հարգելի պատգամավորներ, շատ տգեղ է, երբ տղամարդիկ ամեն առավոտ միմյանց համբուրում են։ Փորձեք այդ ադաթից հրաժարվել։ Տգեղ է, այս մշակույթը դուք տարածում եք, մի արեք այդ բանը>,- այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԺ դահլիճում ելույթ ունենալուց առաջ ասաց Արամ Մանուկյանը։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, թե կարեւորը Հուդայի համբույրը չլինի։ Արամ Մանուկյանն իր հերթին խնդրեց չմեկնաբանել իր խոսքերը։

Արամ Մանուկյանի ելույթից հետո Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նրա առաջարկ-հորդորին այսկերպ արձագանքեց. «Ազգային ժողովում մի հատ ջիգյարով ողջագուրվել էր մնացել, էդ էլ են առաջարկում, հանենք, վերացնենք»:

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ