Հայաստանի արեւմտյան շրջաններում փետրվարի 24-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Ինչպես  NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում փետրվարի 24-ին սպասվում է անձրեւ։ Այս գիշեր մայրաքաղաքում կլինի  +6+8, վաղը ցերեկը` +9+11:

Օդի ջերմաստիճանը շրջաններում՝

Շիրակում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +2+6,

Կոտայքում՝ գիշերը`  0+3, ցերեկը` +2+6,

Գեղարքունիքում՝ գիշերը`  0+3, ցերեկը` +2+6,

Լոռիում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +7+12,

Տավուշում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +10+14, 

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +2+6,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +7+11,

Արարատում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +8+12,

Արմավիրում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +8+12,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +2+6,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +8+12,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +11+15,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +10+13,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +11+15: