Հայաստանի արեւմտյան շրջաններում փետրվարի 25-ի գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արեւմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում փետրվարի 25-ի գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրեւ, 25-ի ցերեկը` առանց տեղումների եղանակ: Այս գիշեր մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը` +13+15:
Օդի ջերմաստիճանը շրջաններում՝
Շիրակում՝ գիշերը` -1+3, ցերեկը` +7+10,
Կոտայքում՝ գիշերը` -1+3, ցերեկը` +7+10,
Գեղարքունիքում՝ գիշերը` -1+3, ցերեկը` +7+10,
Լոռիում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +10+14,
Տավուշում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +12+16,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -1+3, ցերեկը` +7+10,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +12+15,
Արարատում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +13+15,
Արմավիրում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +13+15,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -1+3, ցերեկը` +7+10,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +13+15,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +14+17,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +10+14,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +7+12:





























