Դեղորայքային թունավորում ախտորոշմամբ այսօր` փետրվարի 24-ին` ժամը 12.45-ի սահմանում, «Մուրացան» ԲԿ տեղափոխված 2-ամյա Ա. Աթաբեկյանը թունավորվել է «Վալերյանայից»: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Մուրացան» ԲԿ թունաբանության բաժանմունքից՝ նշելով, որ նա կոտրել է սրվակը եւ կերել դեղահաբերը:
«Երեխան վերցրել է «Վալերյանայի» (կատվախոտ) սրվակը, կոտրել այն եւ միջի հաբերը կերել: Ծնողները 40 րոպեի ընթացքում հասցրել են հիվանդանոց: Երեխայի վիճակը միջին ծանրության էր, արդեն լավ է նրա վիճակը»,- նշեցին բաժանմունքից:
Երեխան արդեն ստացել է համապատասխան բուժօգնություն, նրան վաղը դուրս կգրեն հիվանդանոցից:
































