Վարդգես Գասպարիին քրեակատարողական հիմնարկում ծեծել են եւ սառը ջուր լցրել վրան։ Այս մասին փետրվարի 24-ին խորհրդարանում ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Նա նշել է, որ այդ մասին Գասպարին ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։
Իր հերթին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ Գասպարիի հայտարարության մասին նոր է լսում, քանի որ նախքան այդ իրեն ոչ ոք նման բան չէր ասել։ «Նիստի ավարտից հետո ես կզբաղվեմ պատահածով։ Չեմ կարող հասկանալ, թե երբ կարող էր նման բան տեղի ունենալ։ Գասպարիի եւ բանտակիցների հարաբերությունները վատացել էին միայն այն ժամանակ, երբ նա պառկել էր բանտախցի հատակին։ Այլ խնդիրների մասին տեղեկություններ չեն եղել։ Սակայն ես անպայման կզբաղվեմ այս հարցով»,- ասել է նախարարը։





























