Բացահայտվել է  Արարատի մարզի Նորամարգ գյուղի ջրատարում հայտնաբերված այրված դիակի ինքնությունը, նա Ջրաշեն գյուղի բնակիչ Գարիկ Արզունյանն է:  Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ  ոստիկանությունից: Նրան սպանել  են, այրել եւ նետել ջրատարը: Նրան սպանելու կասկածանքով կան բերման ենթարկվածներ,  քննությունը շարունակվում է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արարատի մարզի Ջրաշեն համայնքի բնակիչ 33-ամյա Գարիկ Արզունյանն տնից դուրս է եկել եւ չի վերադարձել:

Գարիկ Արզունյանն ամուսնալուծված էր, բնակվում էր ծնողների հետ, հիմնական աշխատանք չուներ: Ըստ հարազատների՝ փետրվարի 11-ին Արզունյանի հագին եղել է սև թեթև բաճկոն, սև տաբատ, կաթնագույն բլուզ, մոխրագույն սև և սպիտակ գծերով գլխարկ: