News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երեւանում այսօր՝ փետրվարի 24-ին, մի խումբ երիտասարդներ «Ազատություն քաղբանտարկյալներին» պահանջով  պառկել են  նախագահական նստավայրի դիմաց եւ բողոքի ակցիա իրականացնում:

«Քաղաքական միակ հասցեատերը Սերժ Սարգսյանն է, այդ պատճառով էլ Բաղրամյան 26-ի դիմաց ենք պառկել եւ արտահայտում մեր բողոքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիա անող երիտասարդներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ:

Նշենք, որ ակցիայի սկսվելուց 15-20 րոպե հետո ոստիկանները ակտիվիստներին մտցրեցին ոստիկանական մեքենան եւ բերման ենթարկեցին։ Մեր տեղեկություններով, նրանց բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Բերման ենթարկված քաղաքացիների մեջ են՝ Արտակ Գեւորգյանը, Տիգրան Մազմանյան, Միքայել Նազարյանը, Անդրանիկ Վարդանյանը, Սիփան Փաշինյանը, Կարո Ղուկասյանը, Փայլակ Թեւանյանը :

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
Նախ՝ երեկ առավոտից Երևան մտնող ճանապարհին ոստիկանները կանգնեցրել էին բազմաթիվ բեռնատարներ...
«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր է
Կոռուպցիան, ի գիտություն Նիկոլ Փաշինյանի, հենց սա է` պաշտոնական դիրքի չարաշահմամբ ընտանիքի...
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Ամենաշատ