ՀՀ կառավարությունը փետրվարի 25-ի նիստում ընդունել է Շիրակի եւ Արագածոտնի մարզպետների հրաժարականը։
«Որոշումն ընդունվել է ՀՅԴ մեր գործընկերների հետ քաղաքական համաձայնագրի կնքման շրջանակներում։ Այդ կապակցությամբ մարզպետների կնշանակվեն Հովսեփ Սիմոնյանն ու Գաբրիել Գյոզալյանը։ Նախկին մարզպետներ Ֆելիքս Ցոլակյանն ու Սարգիս Սահակյանը հրաժարական են տվել»,- ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը։
«Մեր գործընկերներին շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար»,- ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանը Շիրազկի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2013թ. մարտից, իսկ Սարգիս Սահակյանը Արագածոտնի մարզը ղեկավարում էր 2009թ. մայիսից։





























