«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը այսօր՝ փետրվարի 25-ի կեսգիշերին, կդադարեցնի Ազատության հրապարակում շուրջօրյա հերթապահություններ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ոտքի Հայաստան» նախաձեռնության քաղխորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հրապարակում շուրջօրյա հերթապահություններ կսկսեն իրականացնել իրենց աջակիցները:

«Քաղաքապետարանը որոշում է կայացրել, որ այսօր 24:00-ից իրավունք չունենք Ազատության հրապարակում շուրջօրյա հերթապահություն եւ ակցիաներ իրականացնել, սակայն մենք չենք լքելու այս հրապարակը: Այսօր 24:00-ից մինչեւ առավոտյան 08:00-ն մենք ենք հերթապահելու Ազատության հրապարակում»,-ասաց «Ոտքի Հայաստանի» անդամը

Դավիթ Հովհաննիսյանը նշեց, որ Ազատության հրապարակը լքող «Նոր Հայաստանը» փետրվարի 26-ին, իր հետագա անելիքների վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա:

Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը 2015թ. դեկտեմբերի 1-ից շուրջօրյա ակցիա է անում Երեւանի Ազատության հրապարակում՝ Սահմանադրական հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու եւ իշխանափոխություն իրականացնելու նպատակով:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am