News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեր միակ նպատակը Թուրքիային մեր կողքին պահելն է, եւ նշանակություն չունի՝ հայերը կվերանան աշխարհի երեսից, թե ոչ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայի կողմից արված այս նախադասությունն ավելի քան 100 տարի անց դեռ արդիական է։ Այդ նախադասությունն ավելի կարեւոր է, քան Օսմանյան կայսրության հանցանքը ճանաչելու մասին Թուրքիային ուղղված Բունդեսթագի կոչը։ Այս մասին Tagesschau գերմանական պարբերականում գրում է Միխայել Հոյսենը։ Պարբերականը հիշեցնում է, որ մեկ տարի առաջ Գերմանիայի խորհրդարանը գրեթե «այո» ասաց 1915թ. հայոց ջարդերը ցեղասպանություն որակելուն, սակայն Գերմանիան նախկինի պես վախենում է զայրացնել Թուրքիային հատկապես որ վերջինս խոստացել է իր երկրում զսպել փախստականների հոսքը։

«Բեռլինը նախկինի պես չի ուզում կորցնել Բոսֆորում իր դաշնակցին։ Թուրքիան պետական գործընկեր է, ուստի Բեռլինում լռում են նաեւ այն հանցագործությունների մասին, որոնք այսօր տեղի են ունենում Թուրքիայի արեւելքում։  1915թ. էլ դա այդպես էր, եւ մինչ օրս ոչինչ չի  փոխվել։  Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի նկատմամաբ ոճրագործությունները դադարեցնելու կոչին Գերմանիայի ռեյխկանցլեր Թեոբալդ ֆոն Բեթման Հոլվեգը պատասխանել էր. «Մեր միակ նպատակն է Թուրքիային մեր կողքին պահել եւ նշանակություն չունի՝ հայերը կվերանան աշխարհի երեսից, թե ոչ»,- գրում է հոդվածագիրը։

Հեղինակը նշում է, որ Թուրքիան այսօր շարունակում է հալածել քրդերին, իսկ Արեւմուտքը լռում է։ «Թուրքիան Արեւմուտքի համար այս պահին ամենակարեւոր երկիրն է փախստականների զսպման առումով։ Ուստի թուրքերին Բունդեթսագի բանաձեւով զայրացնելը կամ Հայոց ջարդերը պաշտոնապես ցեղասպանություն որակելը կառուցողական չէր լինի, այսպես են կարծում քաղաքական գործիչները»,- գրում է հեղինակը՝ քննադատելով այդ տեսակետը։

«Այդ կարծիքն իսկական վախկոտություն է։ Ցեղասպանությունը ցեղասպանություն է՝ անկախ այն բանից, թե ով է դա իրագործել։ Եվ այն պետք է իր անունով կոչել։ Ոչ միայն հայերի համար, ովքեր այդքան երկար սպասել են, որ իրենց նախնիների դեմ գործած ոճիրը ճանաչվի, այլ նաեւ նման հանցագործությունները կանխելու համար։

Ուստի հիմա, առավել քան երբեւէ կարեւոր է, որ Բունդեսթագը Թուրքիային պաշտոնապես կոչ անի վերջապես ճանաչել օսմանների գործած հանցագործությունը»,- եզրափակում է հոդվածագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանն ու իշխանական թիմը այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր (ֆոտո)
Հիշեցնենք, որ նախօրեին կառավարությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության...
Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումը
Պատմության այդ ողբերգական էջը, ոչ միայն հայ ժողովրդի հիշողությունն է, այլև համայն մարդկության պատասխանատվությունը՝ ապագա սերունդներին փոխանցելու «այլևս երբեք» պատգամը...
Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումը
Պատմության այդ ողբերգական էջը, ոչ միայն հայ ժողովրդի հիշողությունն է, այլև համայն մարդկության պատասխանատվությունը՝ ապագա սերունդներին փոխանցելու «այլևս երբեք» պատգամը...
Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումը
Պատմության այդ ողբերգական էջը, ոչ միայն հայ ժողովրդի հիշողությունն է, այլև համայն մարդկության պատասխանատվությունը՝ ապագա սերունդներին փոխանցելու «այլևս երբեք» պատգամը...
Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս ՀՀ-ի ներսում. Սերժ Սարգսյան
20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ առաջադեմ մարդկության աչքի առջև...
Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Գարեգին Երկրորդ
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնվում է...
Ամենաշատ