Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 46-ամյա բնակիչ Ռոբերտ Բ.-ն փետրվարի 25-ին` կյանքին վերջ տալու նպատակով մեխերով վնասել է ինքն իրեն կրծքավանդակի շրջանում:
NEWS.am-ի տեղեկություններով`սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններում ապրող ընտանիքի հայրը ինքնասպանության փորձ է արել պարտքերի պատճառով:
Ռոբերտ Բ.-ին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Մեր թղթակցի հետ զրույցում Վանաձոր ԲԿ-ի վիրաբույժ Արա Կոծինյանը հայտնել է, որ տուժածի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի առաջնային պատի ձախ կեսի ծակող-թափանցող վերք, սրտի վնասվածք, արյան կուտակումներ պլեվրալ եւ սրտի խոռոչներում:
Տուժածը առավոտյան` ժամը 10:00-ի սահմաններում, կայուն ծանր վիճակով տեղափոխվել են Երեւանի «էրեբունի» հիվանդանոց:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 25-ի երեկոյան 21:30-ի սահմաններում` Վանաձորի Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղադրված տնակի բակում, որը պատկանում է ինքնավնասվածի հորը:
Ռոբերտ Բ.-ն ամուսնացած է, ունի երկու դուստր:





























