Գեղարքունիքի  Սարուխան գյուղում փետրվարի 26-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացած երիտասարդները  Սարուխան գյուղի բնակիչներ են, եղբայրներ ` 27-ամյա Գաբոյան Նվերը եւ  25-ամյա Համլետը:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սարուխանի աշխատակազմի ղեկավար Էդգար Վարդանյանը:

«Գյուղից Գավառ էին գնում ընկերներով: Վիրավորներից մեկը, որին տեղափոխել են Գավառ` նրանց փեսան է` Արմանը, նա էլ 35 տարեկան է»,-ասաց նա` նշելով, որ 27-ամյա Նվեր Գաբոյանը որ էր ամուսնացել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ BMW մակնիշի մեքենան Սարուխան գյուղի մոտ Գավառի ճանապարհին բախվել է ծառին, ինչի հետեւանքով 27-ամյա վարորդը՝ Նվեր Գաբոյանը  մահացել է տեղում, իսկ եղբայրը ՝ 25-ամյա Համլետը՝ հիվանդանոցի ճանապարհին: